Հայերեն | Русский | English

Համակարգչային շերտագրություն կատարելիս օգտագործում են ռենտգենային ճառագայթումը, որը կարող է բացասաբար անդրադառնալ բուժառուների առողջության վրա

2023-03-21

Համակարգչային շերտագրություն կատարելիս օգտագործվում են ռենտգեն ճառագայթներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ բուժառուների առողջության վրա։ Բայց կան անվտանգության կանոններ, որոնց պահպանելը նվազագույնի են հասցնում ճառագայթման բացասական հետևանքները։  Ավելի հասկանալի լինելու համար հարկ է հիշել, որ ճառագայթումը լինում է ուղղակի և ցրված։ Ուղղակի ճառագայթումն ուղղվում է դեպի բուժառուի մարմինը՝ ռենտգենյան ճառագայթման աղբյուրից, իսկ ցրված ճառագայթում կատարվում է, երբ ուղղակի ճառագայթները փոխազդում են բուժառուի մարմնի, սարքավորման կոնստրուկցիայի և, ընդհանրապես, այն ամենի հետ, ինչ հանդիպում է նրա ճանապարհին։

Ճառագայթումը ցրվում է տարբեր ուղղություններով, փոխազդում է օդի մոլեկուլների հետ՝ «տրոհելով» դրանք դրական և բացասական իոնների։ Եվ հենց այդ իոններն էլ ներշնչած օդի հետ կարող են ներթափանցել օրգանիզմ՝ մարդուն ենթարկելով հավելյալ ճառագայթման։

Ճառագայթված իոնները ծանր են և իջնում-նստում են հատակին, որի պատճառով անհրաժեշտ է ուժեղ օդափոխություն, որն իրականացվում է հետևյալ կերպ․

  • մաքուր օդի 4 բաժին մուտք է գործում սենյակի վերին հատված,
  • «կեղտոտ» օդի 3 բաժին ֆիլտրերի միջոցով մղվում է սենյակի ներքևում գտնվող օդափոխիչ համակարգի մեջ։

Այսպիսով, առաջանում է հավելյալ ճնշում, որը շատ արագ մաքրում է օդը Համակարգչային շերտագրման կաբինետում։

 Բարիտային և կապարային զրահ։

Աշխատակցի ստացած ռադիացիայի չափաբաժինը նվազագույնի հասցնելու նպատակով, համակարգչային շերտագրման սենյակը կառուցելիս, պատերի հիմքում ավելացվում է բարիտ, որը կլանում է ռադիացիան, իսկ սենյակ նայող դիտապատուհանը պատրաստվում է կապարից։ Կապարե թիթեղով է պատված նաև սենյակի դուռը։

Այս կաբինետում խոնավ մաքրումը պարտադիր պետք է կատարվի քլորաջրով։

ՀՇ սենյակի աշխատակիցը պետք է ունենա փոքրիկ չափիչ, որը ցույց է տալիս նրա ստացած ճառագայթման չափը, ինչը անպայման պետք է վերահսկվի։

Այն դեպքում, երբ համակարգչային շերտագրման ենթակա օրգանը գտնվում է կարևոր (խոցելի) օրգանի հարևանությամբ (օրինակ՝ վահանաձև գեղձի կամ աճուկային հատվածում), բուժառուին պետք է տրվի կապարային զրահ, իսկ որոշ դեպքերում բուժառուին պետք է տրամադրվի կապարե անթև բաճկոն։

2023-03-21

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »