Հայերեն | Русский | English

ՄՌՏ հետազոտություն մեր կլինիկայում առավել շահավետ արժեքով

2024-02-22

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք ուղեգրող բժիշկների կարծիքները և մշտապես ձգտում ենք բարելավել մեր ծառայությունները: Հետաքրքիր միտում նկատեցինք՝ էնդոկրինոլոգները հաճախ հիվանդներին ուղղորդում են հետազոտելու հիպոֆիզը։

Սովորաբար, հիպոֆիզը հետազոտում են այն պարագայում, երբ այլ ստուգումներ կատարելիս (հորմոնների անալիզ, վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն) պաթոլոգիան չի հայտնաբերվել:

Հիպոֆիզը հետազոտվում է գլխուղեղի ընդհանուր սկանավորման սահմաններում, բայց մենք հասկացանք, որ այդ հատվածի մանրակրկիտ ուսումնասիրությունը կարող է չափազանց կարևոր լինել տարբեր պաթոլոգիաների բացահայտման համար. Եվ բացի այդ, այն կարելի է ավելի շահավետ դարձնել: Ուստի մեր մասնագետների հետ մենք ճշգրտեցինք հիպոֆիզի ՄՌՏ-սկանավորման պրոտոկոլները՝ ներկայացնելով հատուկ մշակված հետազոտություն՝ հիպոֆիզի թիրախային ուսումնասիրությամբ: Այն հնարավորություն է տալիս բացահայտել այս հատվածում եղած նույնիսկ աննշան փոփոխությունները, ինչը հատկապես կարևոր է տարբեր էնդոկրին հիվանդությունները ժամանակին ախտորոշելու համար։

Մեր նպատակն է բոլորին հասանելի դարձնել ՄՌՏ հետազոտությունները, ուստի ուրախ ենք հայտնել, որ պրոտոկոլների օպտիմալացման շնորհիվ հիպոֆիզի հետազոտությունն այժմ հասանելի է առավել շահավետ արժեքով։ Սա թույլ կտա ավելի շատ մարդկանց օգտվել թանկարժեք, բայց այժմ արդեն առանց լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության, ստանալ բարձրորակ հետազոտություն:

Մեր թիմը հպարտ է տրամադրել ժամանակակից և ճշգրիտ հետազոտության մեթոդներ և պարտավորվում է շարունակաբար բարելավել մեր ծառայությունները՝ օգնելու մեր հիվանդներին պահպանել իրենց առողջությունն ու կյանքի որակը:

2024-02-22

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »