Հայերեն | Русский | English

ՈՒՁՀ գաղտնիքները: Ինչ պետք է իմանալ, եթե նշանակվել է ՈՒՁՀ

2015-05-07

Ուլտրաձայնային հետազոտությունն ամենատարածված ախտորոշիչ միջամտություններից է: Ինչի՞ համար է այն պետք և ինչպե՞ս պատրաստվել նրան:

Հետազոտության էությունը 

Ուլտրաձայնային ալիքը՝ բախվելով այս կամ այն հյուսվածքի հետ, անդրադառնում է: Սա էլ հենց կայանում է ՈՒՁՀ հիմնական սկզբունքը: Հատուկ տվիչը սկզբում ճառագայթում է ուլտրաձայն, ապա ընդունում նրա անդրադարձը, համակարգիչն այդ ազդակները վերածում է տեսանյութի, որն էլ բժիշկը տեսնում է էկրանին:

ՈՒՁՀ միջոցով կարելի է տեսնել և գնահատել.

  որևէ օտար գոյացության առկայությունը կամ բացակայությունը, օրինակ՝քարեր, կիստաներ, ուռուցքներ,
    աբսցեսներ, ինֆիլտրատներ, ֆլեգմոնաներ և բորբոքային այլ հիվանդություններ,
  օրգանի աշխատանքը՝ պատերի կրճատումը, աշխատանքի ընթացում չափերի փոփոխությունները:

Ինչը՞ հնարավոր չէ տեսնել

  Ուլտրաձայնային ալիքների միջոցով հնարավոր չէ հետազոտել սնամեջ օրգանները՝ շնչափողը, բրոնխները, թոքերը, կերակրափողը, ստամոքսը, աղիները, քանի որ ուլտրաձայնը պրակտիկորեն չի անդրադառնում օդով լի հյուսվածքների սահմաններից:
    ՈՒՁՀ հնարավոր չէ կատարել նաև ոսկրերի միջով, այդ պատճառով գլխուղեղի նման հետազոտություն հնարավոր է կատարել միայն նորածինների մոտ բաց գաղթունի  միջոցով:
  Հետազոտության համար որոշակի դժվարություններ են առաջացնում աղեստամոքսային ուղում գազերի կուտակումը և հետազոտվողի բարձր աստիճանի ճարպակալումը:

Արդյո՞ք անվտանգ է

Ուլտրաձայնային ախտորոշման կեսդարյա ակտիվ կիրառման ընթացքում չի արձանագրվել որևէ փաստ, որը հավաստիորեն հաստատեր ՈՒՁՀ վնասակար ազդեցությունն օրգանիզմի վրա: Այդ պատճառով ներկայումս համարվում է, որ ՈՒՁՀ -ն անվտանգ է: Սակայն ոչ մի բժիշկ չի հաստատի, որ դա հարյուր տոկոսով է այդպես: Չէ՞ որ, եթե այսօր ՈՒՁՀ-ի վնասակար ազդեցության փաստեր չկան, չի նշանակում, որ վաղը նրա թաքնված կողմնակի ազդեցությունները չեն հայտնաբերվի: Այդ պատճառով կարևոր է չընկնել ծայրահեղությունների մեջ: Պետք չէ առանց անհրաժեշտության կատարել տասնյակներով ՈՒՁՀ, «զուտ հետաքրքրությունից ելնելով», միաժամանակ, չի կարելի հրաժարվել այս հետազոտությունից, եթե բժիշկն է նշանակել, հատկապես, սա վերաբերում է ապագա մայրերին:

Ինչպե՞ս նախապատրաստվել

Սա պայմանավորված է նրանով, թե հատկապես որ օրգաններն է անհրաժեշտ հետազոտել:

Սխեման կօգնի հասկանալ.

Օրգաններ

Նախապատրաստում Զգացողություն
Լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ Հետազոտումից երեք օր առաջ հրաժարվել սև հացից, խմորեղենից, կաղամբից, ոլոռից, լոբուց, թարմ մրգերից, կաթից, հյութերից, գազավորված ըմպելիքներից, քաղցրավենիքից: Մեթեորիզմին հակված լինելու դեպքում անհրաժեշտ է օրը մի քանի անգամ ընդունել այն վերացնող դեղորայք (սովորաբար դրանց գործող ակտիվ նյութը սիմետիկոնն է), իսկ ուտելու ընթացքում՝ մարսողական ֆերմենտներ: ՈՒՁՀ-ից առաջ անհրաժեշտ է սննդից հրաժարվել 12 ժամով, հեղուկներից՝ 3 ժամով: Հիվանդի մաշկի վրա քսում են ոչ մեծ քանակությամբ թափանցիկ, հետքեր չթողնող գել, որը նպաստում է ուլտրաձայնի անցմանը: Դրանից հետո բժիշկն այդ հատվածին է մոտեցնում տվիչը: Հետազոտությունն անցավ է: Դուք միայն կզգաք տվիչի տեղակայման շրջանում թեթև ճնշում և վիբրացիա (վերջինս հազվադեպ է լինում): Հետազոտության ավարտից հետո գելի մնացորդներն անհրաժեշտ է մաքրել անձեռոցիկով կամ սրբիչով:
 
Վահանաձև գեղձ, երիկամներ, սիրտ, կրծքագեղձեր, հոդեր, պտուղը հղիության երկրորդ կեսում Հատուկ նախապատրաստում չի պահանջվում   
  
Միզապարկ, արգանդ, ձվարաններ, շագանակագեղձ (հետազոտումը որովայնային պատի միջով)
Հետազոտությունից առաջ անհրաժեշտ է հասնել լցված միզապարկի զգացողությանը: Դրա համար անհրաժեշտ է   ՈՒՁՀ-ից 2 ժամ առաջ խմել 2 լիտր ցանկացած հեղուկ և չմիզել մինչև հետազոտությունը:
Արգանդ, արգանդափողեր, ձվարաններ, սեռական կյանքով ապրող կանանց մոտ միզապարկ (տրանսվագինալ հետազոտում) Միզապարկը պետք է դատարկ լինի: Եթե դուք տառապում եք մեթեորիզմով, ապա հետազոտությունից 1-1.5 ժամ առաջ անհրաժեշտ է ընդունել սիմետիկոնի հիմքով դեղ: Սովորաբար դոզան կազմում է 5 հաբ, սակայն անհրաժեշտ է բժշկի հետ լրացուցիչ ճշտել: Հետազոտությունն իրականացվում է մեջքի վրա պառկած, ոտքերը ծնկներում կիսածալած վիճակում: 3 սմ տրամագծով տվիչի վրա հագցվում է մեկանգամյա օգտագործման պահպանակ, որի վրայից բժիշկը քսում է քիչ քանակությամբ հատուկ գել: Տվիչը մտցվում է հեշտոց ոչ մեծ խորությամբ՝ առանց ցավ պատճառելու: Հետազոտության ընթացքում բժիշկը կարող է տվիչը տեղաշարժել վերև, ներքև, կողմեր: Եթե այն անհարմարություն է առաջացնում,  անհրաժեշտ է անմիջապես բժշկին հայտնել այդ մասին:
Շագանակագեղձ, փոքր կոնքի օրգաններ կույսերի մոտ (տրանսռեկտալ հետազոտում) Հետազոտման նախօրեին անհրաժեշտ է հնարավորինս քիչ օգտագործել բանջարեղեն, մրգեր և հաց: Տրանսռեկտալ  ՈՒՁՀ   մի քանի ժամ առաջ անհրաժեշտ է  հոգնայի միջոցով մաքրել ուղիղ աղին: Հետազոտումից առաջ բժիշկը խնդրում է հիվանդին պառկել կողքի վրա և ոտքերը ծալել ծնկներում: Հատուկ տվիչի վրա հագցվում է մեկանգամյա օգտագործման պահպանակ,  քսվում է թափանցիկ գել, որից հետո տվիչը մտցվում է հետանցք, ապա ուղիղ աղի:
2015-05-07

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »