Հայերեն | Русский | English

5 հետաքրքիր փաստ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի մասին

2015-06-05

Ինչու՞մ է կայանում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի առավելությունը: Ո՞ր դեպքերում պետք է  ախտորոշումն իրականացվի այս մեթոդով: Հետազոտման այս մեթոդն ի՞նչ ցուցումներ և սահմանափակումներ ունի:

ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս տեսնել անոթները, ոսկրերը, կապանները, փափուկ հյուսվածքները երկ- և եռաչափ պատկերներով: Այս հետազոտության արդյունքում բժիշկն ախտորոշում է ըստ հետազոտվող օրգանի յուրաքանչյուր կտրվածքի լուսանկարներով:

Ե՞րբ է կիրառվում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա

ՄՌՏ-ն հաճախ կիրառվում է  կենտրոնական նյարդային համակարգի օրգանների, ողնաշարի և ոսկրամկանային համակարգի, ներքին օրգանների հետազոտությունների ժամանակ: Այս հետազոտությունները հնարավորություն են տալիս գնահատել օրգանների կառուցվածքը, հայտնաբերել զարգացման արատները, վնասվածքային փոփոխությունները, ուռուցքները և այլն: ՄՌՏ-ն հատկապես լայն կիրառում է ստացել նյարդաբանության և նյարդավիրաբուժության մեջ, քանի որ այս հետազոտությունը թույլ է տալիս «տեսնել» գլխուղեղի նույնիսկ հին վնասվածքները: ՄՌՏ-ի օգնությամբ հետազոտում են բոլոր օրգաններն ու հյուսվածքները, բացառությամբ թոքերից և աղիներից, քանի որ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը «չի տեսնում» սնամեջ օրգանները: Բացի այդ, ՄՌՏ-ն զգայուն է աղիների գալարակծկանքի նկատմամբ և տալիս է ցածր որակի պատկերներ:
Ժամանակային առումով ՄՌՏ-ն ավելի երկարատև հետազոտություն է քան արդեն սովորական դարձած ՈՒՁՀ-ն:  

Ե՞րբ է կիրառվում համակարգչային տոմոգրաֆիան

ՀՏ հետազոտությունը ՄՌՏ-ի նկատմամբ օժտված է մի շարք առավելություններով հետևյալ դեպքերում՝ ոսկրավնասվածքային և դեստրուկտիվ փոփոխությունների, վնասվածքից հետո առաջին օրերին ի հայտ եկած թարմ արյունազեղումների ախտորոշման դեպքում, քարերի հայտնաբերման ժամանակ: ՀՏ նշանակվում է, եթե օրգանիզմում կան մետաղական իմպլանտանտներ, հիվանդը տառապում է կլաուստրոֆոբիայով, ինչպես նաև թոքերի և աղիների հիվանդությունների ախտորոշման նպատակով:

Ո՞վ է որոշում հետազոտության մեթոդը

Հետազոտության ընտրությունը հարկ է վստահել բուժող բժշկին, քանի որ յուրաքանչյուր մեթոդ ունի իր առանձնահատկությունը: Առանց բժշկի ուղեգրի պացիենտը ենթարկվում է անօգուտ հետազոտություն անցնելու ռիսկի, որի արդյունքում՝ չի ստանում բուժման համար անհրաժեշտ տեղեկատվություն, իսկ կատարած ավելորդ ծախսերի պատճառով՝ հիասթափվում:

Ե՞րբ է կիրառվում «կոնտրաստ»

ՄՌՏ-ի արդյունքում ստացված պատկերների վրա հյուսվածքների բնական վիճակը բավականին ցայտուն  է արտահայտված: Այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ ախտորոշման հաստատման նպատակով անհրաժեշտ է լինում կիրառել հատուկ կոնտրաստային նյութեր: Սովորաբար, որպես կոնտրաստ կիրառում են ոչ թունավոր նյութեր, որոնք ալերգեն չեն և չունեն կողմնակի ազդեցություններ: Նրանց կիրառումից հետո հնարավոր է թեթև անհարմարավետության զգացում:

Հաճախ «կոնտրաստի» ներմուծումն անհրաժեշտ է ուռուցքային գոյացությունների հայտնաբերման նպատակով: Այս դեպքում կոնտրաստ նյութի շնորհիվ բժիշկը կարող է առավել հստակ գնահատել ուռուցքի սահմանները, նրա կառուցվածքը և որոշել գոյացության բնույթը:

ՄՌՏ հետազոտության ժամանակ կոնտրաստ նյութ կիրառելու դեպքում պացիենտը լրացուցիչ վճարում է նաև կոնտրաստ նյութի դիմաց, որի չափաբաժինը հաշվարկվում է ըստ կիլոգրամ/քաշի:

Ինչպե՞ս պատրաստվել ՄՌՏ հետազոտության

Կարևոր պայմաններից է որովայնի ՄՌՏ հետազոտությունից  առաջ երեք ժամ որևէ սնունդ և խմիչք չընդունել: Մնացած բոլոր դեպքերում հետազոտության հավաստի արդյունքներ ստանալու համար այն կարևոր պայման չէ: Եվ , թերևս, ամենագլխավորը հոգեբանական նախապատրաստումն է : Ի վերջո, որոշ հետազոտություններ տևում են 30-40 րոպե,երբեմն՝ նույնիսկ ավելի: Որովայնի խոռոչի հետազոտության ժամանակ անհրաժեշտ է պահել շնչառությունը՝ կատարելով օպերատորի հրահանգները, ինչը պահանջում է հիվանդի որոշակի համբերություն և տոկունություն:

Ինչու՞մ է կայանում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի առավելությունը: Ո՞ր դեպքերում պետք է  ախտորոշումն իրականացվի այս մեթոդով: Հետազոտման այս մեթոդն ի՞նչ ցուցումներ և սահմանափակումներ ունի:

ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս տեսնել անոթները, ոսկրերը, կապանները, փափուկ հյուսվածքները երկ- և եռաչափ պատկերներով: Այս հետազոտության արդյունքում բժիշկն ախտորոշում է ըստ հետազոտվող օրգանի յուրաքանչյուր կտրվածքի լուսանկարներով:

Ե՞րբ է կիրառվում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա

ՄՌՏ-ն հաճախ կիրառվում է  կենտրոնական նյարդային համակարգի օրգանների, ողնաշարի և ոսկրամկանային համակարգի, ներքին օրգանների հետազոտությունների ժամանակ: Այս հետազոտությունները հնարավորություն են տալիս գնահատել օրգանների կառուցվածքը, հայտնաբերել զարգացման արատները, վնասվածքային փոփոխությունները, ուռուցքները և այլն: ՄՌՏ-ն հատկապես լայն կիրառում է ստացել նյարդաբանության և նյարդավիրաբուժության մեջ, քանի որ այս հետազոտությունը թույլ է տալիս «տեսնել» գլխուղեղի նույնիսկ հին վնասվածքները: ՄՌՏ-ի օգնությամբ հետազոտում են բոլոր օրգաններն ու հյուսվածքները, բացառությամբ թոքերից և աղիներից, քանի որ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը «չի տեսնում» սնամեջ օրգանները: Բացի այդ, ՄՌՏ-ն զգայուն է աղիների գալարակծկանքի նկատմամբ և տալիս է ցածր որակի պատկերներ: Ժամանակային առումով ՄՌՏ-ն ավելի երկարատև հետազոտություն է քան արդեն սովորական դարձած ՈՒՁՀ-ն:  

Ե՞րբ է կիրառվում համակարգչային տոմոգրաֆիան

ՀՏ հետազոտությունը ՄՌՏ-ի նկատմամբ օժտված է մի շարք առավելություններով հետևյալ դեպքերում՝ ոսկրավնասվածքային և դեստրուկտիվ փոփոխությունների, վնասվածքից հետո առաջին օրերին ի հայտ եկած թարմ արյունազեղումների ախտորոշման դեպքում, քարերի հայտնաբերման ժամանակ: ՀՏ նշանակվում է, եթե օրգանիզմում կան մետաղական իմպլանտանտներ, հիվանդը տառապում է կլաուստրոֆոբիայով, ինչպես նաև թոքերի և աղիների հիվանդությունների ախտորոշման նպատակով:

Ո՞վ է որոշում հետազոտության մեթոդը

Հետազոտության ընտրությունը հարկ է վստահել բուժող բժշկին, քանի որ յուրաքանչյուր մեթոդ ունի իր առանձնահատկությունը: Առանց բժշկի ուղեգրի պացիենտը ենթարկվում է անօգուտ հետազոտություն անցնելու ռիսկի, որի արդյունքում՝ չի ստանում բուժման համար անհրաժեշտ տեղեկատվություն, իսկ կատարած ավելորդ ծախսերի պատճառով՝ հիասթափվում:

Ե՞րբ է կիրառվում «կոնտրաստ»

ՄՌՏ-ի արդյունքում ստացված պատկերների վրա հյուսվածքների բնական վիճակը բավականին ցայտուն  է արտահայտված: Այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ ախտորոշման հաստատման նպատակով անհրաժեշտ է լինում կիրառել հատուկ կոնտրաստային նյութեր: Սովորաբար, որպես կոնտրաստ կիրառում են ոչ թունավոր նյութեր, որոնք ալերգեն չեն և չունեն կողմնակի ազդեցություններ: Նրանց կիրառումից հետո հնարավոր է թեթև անհարմարավետության զգացում:

Հաճախ «կոնտրաստի» ներմուծումն անհրաժեշտ է ուռուցքային գոյացությունների հայտնաբերման նպատակով: Այս դեպքում կոնտրաստ նյութի շնորհիվ բժիշկը կարող է առավել հստակ գնահատել ուռուցքի սահմանները, նրա կառուցվածքը և որոշել գոյացության բնույթը:

ՄՌՏ հետազոտության ժամանակ կոնտրաստ նյութ կիրառելու դեպքում պացիենտը լրացուցիչ վճարում է նաև կոնտրաստ նյութի դիմաց, որի չափաբաժինը հաշվարկվում է ըստ կիլոգրամ/քաշի:

Ինչպե՞ս պատրաստվել ՄՌՏ հետազոտության

Կարևոր պայմաններից է որովայնի ՄՌՏ հետազոտությունից  առաջ երեք ժամ որևէ սնունդ և խմիչք չընդունել: Մնացած բոլոր դեպքերում հետազոտության հավաստի արդյունքներ ստանալու համար այն կարևոր պայման չէ: Եվ , թերևս, ամենագլխավորը հոգեբանական նախապատրաստումն է : Ի վերջո, որոշ հետազոտություններ տևում են 30-40 րոպե,երբեմն՝ նույնիսկ ավելի: Որովայնի խոռոչի հետազոտության ժամանակ անհրաժեշտ է պահել շնչառությունը՝ կատարելով օպերատորի հրահանգները, ինչը պահանջում է հիվանդի որոշակի համբերություն և տոկունություն:

Գլխուղեղի ՄՌՏ: Ի՞նչ կարող է հայտնաբերել: Գլխացավի պատճառները, գլխուղեղի ուռուցքներ և անոմալիաներ, աչքի և ներքին ականջի հիվանդություններ, ինսուլտ, ցրված սկլերոզ: Գնահատել դեմքի ոսկրային և փափուկ հյուսվածքները:

Վերջույթների ՄՌՏ: Ի՞նչ կարող է հայտնաբերել: Քրոնիկական երակային անբավարարություն, անոթների թրոմբոզ, աթերոսկլերոզ, վասկուլիտներ, վերջույթների անոթների ախտահարումներ, անոթների և շրջակա հյուսվածքների ուռուցքներ, անևրիզմաներ: Նշանակվում է վերջույթների ցավի, այտուցների, թմրածության, շարժունակության խանգարման դեպքում:

Կրծքագեղձերի ՄՌՏ: Ի՞նչ կարող է հայտնաբերել: Կիստաներ և հեմատոմաներ, մաստոպաթիաներ: Գնահատում է հետվիրահատական սպիները, կրծքի իմպլանտների ամբողջականությունը: Տարբերակում է բարորակ և չարորակ նորագոյացությունները:

Ուսի ՄՌՏ: Ի՞նչ կարող է հայտնաբերել: Ջլերի   ախտահարումներ, հոդախախտեր, օստեոարթրիտ.հոդաճառ-
ների վնասումներ, ուսահոդի կապսուլայի պատռվածք, մկանների պատռվածք:Ուսային շրջանի ՄՌՏ իրականացվում է հատուկ կոնտրաստ նյութի օգնությամբ, որը ներմուծվում է ներերակային:

Սեռական օրգանների ՄՌՏ: Ի՞նչ կարող է հայտնաբերել: Կանանց մոտ հայտնաբերվում է արգանդի միոմա, էնդոմետրիոզ, պոլիպներ, սպիական ձևախախտումներ: Բացահայտում է անպտղության, դաշտանային ցիկլի խանգարման, արգանդային արյունահոսության պատճառները: Արգանդի ՄՌՏ իրականացնում են նաև վիրահատության նախապատրաստման ժամանակ:

Ողնաշարի ՄՌՏ: Ի՞նչ կարող է հայտնաբերել: Միջողնային ճողվածքներ,ողնաշարի ուռուցքներ, գնահատել նրանց չափերը և ձևը: Հայտնաբերում է ողնուղեղի բնածին արատներ,ողնուղեղի և նյարդարմատների կոմպրեսիան (Ճնշումը), վնասվածքները, ողնաշարի վիճակը հետվիրահատական շրջանում, օստեոխոնդրոզ, ողնաշարի արյունամատակարարման խանգարումները, ողնաշարի հյուսվածքների վարակային ախտահարումները:
Մակերիկամների ՄՌՏ: Ի՞նչ կարող է հայտնաբերել: Ուռուցքներ, ադենոմաներ: Մակերիկամների հիվանդությունները կարող են երկար ժամանակ գաղտնի ընթացք ունենալ: Մակերիկամների ՄՌՏ հստակ տարբերակում է բարորակ և չարորակ ուռուցքները:
2015-06-05

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »