Հայերեն | Русский | English

Գազերը աղեստամոքսային համակարգում կարող են օգնել մի շարք հիվանդություններ ախտորոշել

2015-10-06

Գազերը մեր աղիքային համակարգում կարող են օգնել մի շարք հիվանդություններ ախտորոշել՝ ներառյալ հաստ աղիքի քաղցկեղը եւ բորբոքված աղիքների համախտանիշը: Այս մասին են հայտնում Ավստրալիայի Մելբուռնի Թագավորական տեխնոլոգիական իսնտիտուտի գիտնականները:

 Աղիքային բակտերիաների ակտիվությունը վերահսկելու համար մասնագետները հատուկ պարկուճներ են մշակել, որոնք թույլ են տալիս պարզել, թե ինչ է կատարվում մեր աղեստամոքսային համակարգում: Պարկուճի հեղինակները հույս են հայտնում, որ բժիշկները կկարողանան օգտագործել այն  ախտորոշելու աղեստամոքսային հիվանդություններն առանց ինվազիվ մեթոդների (օրինակ՝ կոլոնոսկոպիայի) կիրառման:

Պարկուճն, ըստ գիտնականների, կարժենա 10 դոլար: Այն ունի 10 մմ երկարություն, որը հիվանդը պետք է կուլ տա: Պարկուճը չափում է աղիքային գազերի կոնցենտրացիան հատուկ ընկալող սարքի, միկրոպրոցեսորի եւ բարձր հաճախականության ընկալող սարքի միջոցով: Այս պարկուճը կորոշի աղիքներում թթվածնի, մեթանի, ջրածնի եւ ծծմբաջրածնի պարունակությունը՝ համապատասխան տեղեկատվություն հաղորդելով փոքրիկ ալեհավաքի միջոցով: Ինքը պարկուճն օրգանիզմը կլքի բնական ճանապարհով մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում:

Շնորհիվ պարկուճի հաղորդած տվյալների՝ գիտնականները կկարողանան ֆիքսել աղիքների գազերում տեղի ունեցող փոփոխությունները: Այս տեղեկատվությունը շատ կարեւոր է, քանի որ մարդկանց առողջությունը թուլանում է հիվանդությունների կամ սթրեսի պատճառով, աղիքային էկոհամակարգը եւս փոխվում է: Որոշ միկրոբներ սկսում են զարգանալ նոր պայմաններում, որոշներն էլ՝ անհետանում, այս մասին հնարավոր կլինի դատել պարկուճի տրամադրած տվյալների շնորհիվ: Այդ նույն տվյալները կօգնեն պատկերացում կազմել մարդու առողջական վիճակի մասին:

2015-10-06

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »