Հայերեն | Русский | English

Ինչի մասին է վկայում մաշկի գույնը

2015-10-13

Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը:

Մաշկի երանգով է պայմանավորված շատ հիվանդությունների պատճառը: Մաշկի գույնի վրա ազդում են ոչ միայն շոգը, ցուրտը, նաև

  • նյարդային համակարգի աշխատանքի առանձնահատկությունները (օրինակ, նյարդային գերլարծավությունը),
  • տարիքը. մարդու մաշկը դառնում է դեղնա-մոխրագույն այն դեպքում, երբ մաշկի ամենավերին շերտը` էպիդերմիսը, հաստանում է, որովհետև տարիքի հետ մաշկի բջիջներն այնքան էլ արագ չեն թարմացվում,
  • ոչ ճիշտ սնունդը, ծխելը և վատ բնապահպանությունը:


Եթե զգում եք, որ ձեր մաշկի գույնն առանց պատճառի փոխվել է,  և դա երկար ժամանակ է տևում, ուրեմն ժամանակն է դիմել բժշկի:

Եթե մաշկը դեղնել է

Ուշադրություն դարձրեք լյարդին: Դեղնության պատճառները շատ են. հեպատիտ, լեղաքարային հիվանդություն, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի աշխատանքի խանգարում, նաև արյան հիվանդություններ: Մաշկին դեղին գույն է հաղորդում բիլիռուբին կոչվող պիգմենտը: Այն լյարդում առաջանում է հեմոգլոբինի էրիթրոցիտների քայքայման դեպքում: Եթե բիլիռուբինը, օրգանիզմից դուր գալու փոխարեն, ընկնում է արյան մեջ կամ մնում հյուսվածքներում, ապա մաշկի գույնը կարող է դառնալ դեղին կամ նարնջագույն:

Եթե մաշկի գույնը մգացել է

Ուշադրություն դարձրեք երիկամներին և մակերիկամներին

Մաշկի մուգ կամ, նույնիսկ սև գույնը երիկամների հիվանդության  կամ միզապարկի ինֆեկցված ախտահարման ամենահավանական պատճառն է: Հարկ է անպայման այցելել ուրոլոգին:

Եթե մաշկը սպիտակել է

Ուշադրություն դարձրեք  արյան բաղադրության, նյութափոխանակության, մարսողական, սիրտ-անոթային համակարգերի, թոքերի և  վահանագեղձի աշխատանքին:

Զննելով չափից ավելի գունատ պացիենտին, բժիշկը կարող է ախտորոշել  անեմիա` հեմոգլոբինի (երկաթի)  անբավարարություն, մարսողության կամ նյութափոխանակության խանգարում, ինչն էլ խոչընդոտում է երկաթի յուրացմանը:

Գունատությունը կարող է առաջանալ նաև մաշկի վատ արյունամատակարարումից: Դրա պատճառները մի քանիսն են.

  • զարկերակային արյան ցածր ճնշում,
  • թոքերի հիվանդություն,
  • վահանագեղձի հորմոնների անբավարարություն,
  • սրտի հետ կապված խնդիրներ (սրտամկանի բորբոքում, աորտայի ստենոզ, ինֆարկտի կամ ինսուլտի սպառնալիք):


Մաշկի կարող է գունատվել նաև ցրտից, վախից, ցավից, նաև այտուցներից:

Եթե մաշկը կապտավուն է դարձել

Ուշադրություն դարձրեք սիրտ-անոթային, շնչառական համակարգերին

Անհապաղ պետք է դիմել սրտաբանին: Այդ գույնը վկայում է արյան մեջ թթվածնի անբավարարության մասին: Եվ սիրտ-անոթային ու շնչառական համակարգերի նորմալ աշխատանքի մասին խոսելն ավելորդ է:

Ախտորոշումը կարող է տարբեր կերպ լինել. և արյունամատակարարման հետևանքով սրտի արատ, և պնևմոտորաքս՞՞՞՞, և թոքերի էմֆիզեմա (թոքափքանք), և տրոմբոէմբոլիա:

Եթե մաշկը կարմրել է

Ուշադրություն դարձրեք արյան, սիրտ-անոթային համակարգի, մարմնի ջերմաստիճանի, ուժեղ ազդեցության վտանգավոր նյութերի (որոնք օգտագործվել են կենցաղում) վրա:

Եթե ամբողջ դեմքն է կարմրել.

  • բացառված չէ, որ ձեզ մոտ, որևէ ինֆեկցիոն հիվանդության հետևանքով մարմնի ջերմաստիճանն է բարձրացել,
  • հնարավոր է ատրոպինով, ալկոհոլով կամ ացետոնով թունավորում,
  • հարկ է ստուգել սիրտ-անոթային համակարգը և արյան հետազոտություն անցնել: Դեմքի կարմրությունը կարող է կապված լինել արյան մեջ էրիթրոցիտների քանակի պաթոլոգիական ավելացման , արյան ճնշման բարձրացման կամ սրտի աշխատանքի խանգարման հետ:

Եթե մաշկը մոխրագույն է դարձել

Ուշադրություն դարձրեք մարսողությանը

Հողա-մոխրագույն երանգը սովորաբար պայմանավորված է ստամոքսաղիքային ուղու խնդիրներով: Դա կարող է լինել և գաստրիտ, և փորկապություն,  նույնիսկ ոչ ճիշտ սնունդն է անդրադառնում  մաշկի գույնի վրա: Խորհրդակցեք գաստրոէնթերոլոգի հետ, հետագայում բարդություններից խուսափելու համար:

Եթե մարսողության հետ կապված ամեն ինչ նորմալ է, նշանակում է մաշկի գույնի վրա ազդում են սթրեսներն ու ծխելը: Դա հանգեցնում է արյունատար անոթների նեղացման,  նշանակալիորեն նվազեցնելով մաշկին թթվածնի մատակարարումը:

2015-10-13|Աղբյուրը: med-practic.com|Սկզբնաղբյուր: Առողջապահության լրատու

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »