Հայերեն | Русский | English

Գլխուղեղի ՄՌՏ

Գլխուղեղի հիվանդությունների արդյունավետ բուժումը հիմնված է ճշգրիտ ախտորոշման վրա: Որպես կանոն, այսպիսի հիվանդությունների ախտանշան մեթոդները քիչ տեղեկատվական են. կարող են լինել գլխացավեր, տեսողության խանգարումներ, սրտխառնոց, գլխապտույտ և այլն:

Ինչու՞ են իրականացնում Գլխուղեղի ՄՌՏ

  գլխուղեղի կամ հարակից հյուսվածքների ուռուցքային հիվանդությունների կասկածի (հաճախակի և արտահայտված գլխացավեր, կրկնվող գլխապտույտներ, երկտեսություն, շարունակական թուլություն, գիտակցության մթագնում),
  գլխուղեղում մետաստազների կասկածի դեպքում,
  նյարդային հյուսվածքի դեգեներատիվ և դեմիելինիզացնող պաթոլոգիաների,
  ցրված սկլերոզի հաստատում կամ բացառում (հիշողության և ուշադրության կենտրոնացման անկում, հիշողության վատացում,տարածության, ժամանակի և սեփական անձի կողմնորոշման խանգարումներ),
  գլխուղեղի կաթվածներ՝ ախտահարման աստիճանը գնահատելու նպատակով,
  վերահսկողություն վիրահատությունից հետո,
  հիպոֆիզի ադենոմայի, բարորակ կամ չարորակ նորագոյացությունների կասկածներ,
  գլխուղեղի փորոքներում, խոռոչներում կիստայի և/կամ ուռուցքի կասկածներ (որպես կանոն, հարքթային խոռոչների ռենտգենոգրաֆիայից հետո),
  քթի խոռոչի, ինչպես նաև գլխուղեղի կառուցվածքի բնածին արատների դեպում և այլն:


ՄՌՏ-ի առավելությունները.

  գլխուղեղի որոշ հիվանդությունների պարագայում միակ օբյեկտիվ ախտորոշիչ մեթոդն է,
  գլխուղեղի ՄՌՏ-ն հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել գլխուղեղի հյուսվածքների և նյարդերի կառուցվածքը,
  այս ժամանակակից մեթոդը թույլ է տալիս նախնական շրջանում հայտնաբերել ուղեղի, անոթների, գանգուղեղային նյարդերի մի շարք հիվանդություններ, ուռուցքներ և վնասվածքներ,
  այն դեպքերում, երբ այլ ախտորոշիչ մեթոդները քիչ տեղեկատվական են, իրականացվում է ՄՌՏ,
  ՄՌՏ հետազոտության ընթացքում բացակայում է ճառագայթումը:
2022-05-03

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »