Հայերեն | Русский | English

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) (իրազեկման թերթիկ)

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ Rev MR01/08

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա

Բացարձակ հակացուցումներ.

  օրգանիզմում մետաղյա իմլանտների առկայության դեպքերում, որոնք կարող են տաքանալ կամ տեղաշարժվել.
    սրտի արհեստական ռիթմավար (փեյսմեյկեր),
    անոթային կլիպսներ,
    հետվիրահատական կլիպսներ,
    ստենտներ անոթներում,
    խորը ուղեղային խթանիչ,
    կոխլեար իմպլանտ,
    դենտալ իմպլանտ,
  կաթետերներ, պոմպեր և այլն,
  փամփուշտներ և արկաμեկորներ կենսականորեն կարևոր օրգաններում,
  120կգ և ավելի քաշ ունեցող հիվանդների դեպքում:

Հարաբերական հակացուցումներ.

  մետաղյա պրոթեզներ, որոնք կարող են արթեֆակտների պատճառ դառնալ,
  աորտալ ստենտ,
  վախ փակ տարածությունից (կլաուստրոֆոբիա),
  արտահայտված ցավային համախտանիշ,
  հիվանդի անկառավարելի վարքագիծ, ակամա նեյրոգեն շարժումներ,
  տարբեր պատճառականության սպաստիկ հազ,
  երեխաների հետազոտություն (առանց սեդացիա),
  հետազոտվող օրգան/համակարգերի կենսականորեն անհրաժեշտ ֆունկցիաների շարունակական մոնիթորինգի անհրաժեշտություն,
  հղիություն:

Հետազոտության գինը, վճարման կարգը և կոնտրաստ նյութը.

  Հետազոտության գինը (79 000 դրամ) ներառում է մարմնի մեկ հատվածի հետազոտությունը: 15 օրվա ընթացքում նույն անձի մեկից ավելի հատվածների հետազոտության դեպքում կատարվում է լրավճար 40 000 դրամի չափով` յուրաքանչյուր մեկ լրացուցիչ հատվածի հետազոտության համար:
  Որպես կանոն, հետազոտության հաջորդ օրը հիվանդին տրվում են ռադիոլոգիական եզրակացություն և ժապավենի վրա արտատպած նկարներ: Նկարները պահպանվում են սարքի հիշողության մեջ 72 ժամից ոչ ավելի:
    Հիվանդի հետազոտության համար գրանցման, հերթագրման և պացիենտի նախապատրաստման համար ներկայացվում է կանխավճար:
  Հերթագրման առկայության դեպքում, քաղաքացու կամքով, հետազոտությունից հրաժարման կամ դրա ընթացքի դադարեցման դեպքում վճարված գումարից կարող են կատարվել պահումներ վճարված գումարի  մինչև 20%-ը:
  Եթե կոնտրաստ նյութի օգտագործման անհրաժեշտության մասին հայտնի է մինչև հետազոտությունը, ապա այն նախապես պետք է ձեռք բերվի հետազոտվող պացիենտի կողմից: Կոնտրաստ նյութի արժեքը չի մտնում հետազոտության գնի մեջ և չի կարող փոխհատուցվել «Ուլտրաիմիջինգ կենտրոնի կողմից:
  Եթե կոնտրաստ նյութի օգտագործման անհրաժեշտությունը պարզվում է հետազոտության ընթացքում` ապա պացիենտը պետք է պատրաստ լինի այն ձեռք բերել:
    Հետազոտվող քաղաքացու կամքից անկախ պատճառներով առանց կոնտրաստ նյութի կատարված հետազոտության դեպքում այն կարող է կրկնվել անվճար` կոնտրաստ նյութի առկայության պայմանով:
  Հետազոտվող կամ նրա շահերը ներկայացնող քաղաքացու (եթե հետազոտվող պացիենտն ի վիճակի չէ ինքնուրույն ստորագրելու) ստորագրության առկայությունը սույն թերթիկի վերջում նշանակում է, որ հետազոտվող կամ նրա շահերը ներկայացնող քաղաքացին վերոհիշյալի հետ ծանոթացել է:
     
  Ստորագրություն, անուն, ազգանուն, ամսաթիվ
  Այո/Ոչ     
     
     Առանձնահատկությունները.
  ալերգիա  դեղորայքի նկատմամբ,
  մարմնի քաշը /120 կգ և ավելին/,
  մետաղի առկայություն օրգանիզմում,
  կոնտրաստի մասին իրազեկված եմ,
  կարող եմ անշարժ պառկել 40 րոպե:
0000-00-00|Աղբյուրը: med-practic.com|Սկզբնաղբյուր: freenet.am

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »