Հայերեն | Русский | English

Ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության տեստ (Տրեդմիլ տեստ)

Ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության տեստ (Տրեդմիլ տեստ)- Կիրառվում  է հիմնականում  հայտնաբերելու թաքնված կորոնար անբավարարությունը և ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ տոլեռանտությունը: Ծանրաբեռնվածությունը նույնանման ազդեցություն ունի սիրտ-անոթային և շնչառական համակարգի վրա: Առաջացնում է տախիկարդիա, հետևաբար միոկարդի թթվածնի նկատմամբ պահանջի մեծացում: Առողջ մարդկանց մոտ առաջանում է կորոնար անոթների լայնացում: Սրտի իշեմիկ հիվանդությունով հիվանդների մոտ մեծանում է թթվածնի նկատմամբ պահանջը, որը բերում է կորոնար անբավարարության, ուղեկցվելով ստենոկարդիայի նոպայով և ԷՍԳ փոփոխություններով: Տրեդմիլ տեստը իրենից ներկայացնում է շարժվող  մարզասարք,  որը կարող է փոխել անկյունը և արագությունը: Արագությունը և անկյունը կառավարվում է համապատասխան  ծանրաբեռնվածության  ուժգնության և ուղեցույցի: Հիվանդը քայլում կամ վազում է: Ընթացքում կատարվում է ԷՍԳ, ՍԿՀ և  ԶՃ  վերահսկողություն:

2022-05-03

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »