Հայերեն | Русский | English

Տեղեկատվություն, որին պետք է տիրապետել` մինչև բժշկին դիմելը: Ինչպե՞ս է ախտորոշվում զարկերակային հիպերտենզիան

2017-12-19

Զարկերակային հիպերտենզիան կլինիկական-ախտաբանական համախտանիշ է, բնորոշվում է զարկերակային ճնշման կայուն քրոնիկ բարձրացումով 140/90մմ.ս.ս.-ից բարձր: Ախտորոշվում է, եթե մեկ շաբաթ ընդմիջումով նվազագույնը  երկու այցերից յուրաքանչյուրի ժամանակ նվազագույնը 5 րոպե ընդմիջումով և երկու ձեռքերին կատարված նվազագույնը երկու չափումների արդյունքում ստացված Զ/Ճ  միջինը ≥140/90մմ.ս.ս.:

Զարկերակային հիպերտենզիայի ռիսկի գործոններն են.

  • ժառանգականությունը,
  • հիպոդինամիան  (ֆիզիկական ակտիվության սահմանափակում),
  • դիսլիպիդեմիան,
    -  ԸՆԴ ԽՍ > 5.0մմոլ/լ  (190մգ/դլ),
    -  ՑԽԼՊ > 3.0մմոլ/լ    (115մգ/դլ),
    -  ԲԽԼՊ տղ. <1.0մմոլ/լ    (40մգ/դլ),
                      կ. <1.2մմոլ/լ    (46մգ/դլ),
    -  ՏԳ >1.7մմոլ/լ  (150մգ/դլ),
  • որովայնային ճարպակալումը (որովայնի շրջագիծ տղ. > 102սմ, կ. > 88սմ),
  • Տարիքը  (տղ. > 55տ.,  կ. > 65տ.),
  • Ծխելը,
  • Աղի (մարդու օրեկան դոզան 3.5-4գ) և ալկոհոլի չարաշահումը,
  • Ca-ի և  Mg-ի դեֆիցիտը:

Գանգատներ

1. Գլխացավ: Առաջին և հիմնական գանգատն  է, որն առաջանում է երեկոյան և վաղ առավոտյան: Ցավը ոչ ինտենսիվ է,  հիվանդների մոտ ընկալվում է որպես  ծանրության զգացում ծոծրակի շրջանում: Հաճախ ցավն ուժեղանում է հազի, կռանալու ժամանակ: Ցավի մեկ այլ տեսակ պայմանավորված է ներգանգային ճնշման բարձրացումով (գլխապտույտ, հիշողության խանգարում, աղմուկ ականջներում):

2. Ցավ կրծքավանդակում, որը տեղակայվում է սրտի գագաթի շրջանում, առաջանում է հանգստի, հուզական լարվածության ժամանակ, սովորաբար չի առաջանում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, երկարատև է, չի անցնում նիտրոգլիցերինից:


3. Հևոց (պայմանավորված ձախ փորոքային անբավարարությամբ), հոգնածություն, այտուց

Թիրախային օրգաններն են. սիրտ, գլխուղեղ, երիկամներ, անոթներ:

Բուժում

Կենսակերպի փոփոխություն + դեղորայքային բուժում

  • Քաշի 10 կգ իջեցնելու դեպքում`5-10մմ.ս.ս.
  • Միջերկրածովյան սննդակարգի դեպքում` 8-14մմ.ս.ս.
  • Կերակրի աղի սահմանապակման դեպքում` 2-8մմ.ս.ս.
  • Ֆիզիկական ակտիվության բարձրացման դեպքում` 4-9մմ.ս.ս.
  • Ալկոհոլի սահմանափակման դեպքում` 2-4մմ.ս.ս.

Այպիսով, կենսակերպի ադեկվատ փոփոխության դեպքում հնարավոր է Զ/Ճ նվազում 21-47մմ.ս.ս.

2017-12-19

ԼՈՒՐԵՐ

Այս տարի ավելի քան 50.000 ռադիոլոգ ներկա գտնվեց Հյուսիսամերիկյան Ռադիոլոգների Ասոցիացիայի ամենամյա հանդիպմանը Չիկագոյում (RSNA): Ուլտրաիմիջինգի անձնակազմը նույնպես...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական բժշկական կենտրոնի բուժանձնակազմը հետևելով տեղեկատվական դաշտում առողջապահության նախարարի և բժշկական հանրության միջև ծավալվող ...

կարդալ ավելին »