Համակարգչային տոմոգրաֆիա (իրազեկման թերթիկ)
Հետազոտվող քաղաքացու իրազեկման թերթիկ
Հակացուցումներ հետազոտության նկատմամբ.
Հակացուցումներ, որոնց դեպքում հետազոտությունը չի կարող կատարվել.
150 կգ և ավելի քաշ ունեցող հիվանդների դեպքում:
Հարաբերական հակացուցումներ.
| հղիություն, | |||
| ապլաստիկ կամ հիպոպլաստիկ անեմիա, ագրանուլոցիտոզ, թրոմբոցիտոպենիա (հակացուցված է մեկ անատոմիական տեղակայումից ավելի հետազոտություն), | |||
| ճառագայթային հիվանդություն (հակացուցված է մեկ անատոմիական տեղակայումից ավելի հետազոտություն), | |||
| վախ փակ տարածությունից (կլաուստրոֆոբիա), | |||
| հիվանդի անկառավարելի վարքագիծ, նեյրոգեն ակամա շարժումներ, | |||
| տարբեր պատճառականության սպաստիկ հազ, | |||
| երեխաների հետազոտության դեպքում (առանց սեդացիա), | |||
| հիվանդի ընդհանուր ծանր վիճակ: |
Հակացուցումներ կոնտրաստավորումով հետազոտությունների դեպքում.
| արյան մեջ կրեատինինի քանակը >1,5 մգ% կամ >130 մկՄ /լ | |||
| եթե վերջին 72 ժամվա ընթացքում կրկնվում է կոնտրաստավորումով հետազոտությունը, | |||
| հետևյալ դեղերի ընդունում. մետֆորմին, որոշ միզամուղներ և հակաբիոտիկներ, բետա պաշարիչներ, ՈՍՀԲ, քիմիոթերապիա, | |||
| շոկ և ջրազրկում, | |||
| վահանագեղձի քաղցկեղ, | |||
| միելոմային հիվանդություն, | |||
| յոդի հանդեպ ալերգիա, | |||
| թիրեոտոքսիկոզ, | |||
| սրտանոթային անբավարարություն: |
Հետազոտության գինը և վճարման կարգը
| Կոմպյուտերային տոմոգրաֆիա (ԿՏ) հետազոտության գինը որոշվում է համաձայն «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնի գնացուցակի: | |||
| Հետազոտության արդյունքում, որպես կանոն, տրվում են ռադիոլոգիական եզրակացություն և ԿՏ պատկերներ` տպագրված ֆոտոթղթի ու սև/սպիտակ ժապավենի վրա, ինչպես նաև այդ պատկերների թվայնացված էլեկտրոնային պատճեն գրառված CD/DVD սկավառակի վրա: | |||
| Հետազոտության համար օրը և ժամը ստանալու, ինչպես նաև հետազոտվող պացիենտի հատուկ նախապատրաստելու նպատակով կիրառվում է վճարման 100% կանխավճարային տարբերակը: | |||
| Հերթագրումների և պացիենտին հատուկ նախապատրաստման համար, արդեն կատարված ծախսերի պարագայում, պացիենտի կամքով հետազոտությունից հրաժարվելու կամ դրա ընթացքի դադարեցման դեպքում վերադարձվող կանխավճարի գումարից կարող են կատարվել պահումներ վճարված գումարի մինչև 20%-ը: | |||
| Հետազոտվող կամ նրա շահերը ներկայացնող քաղաքացու (եթե հետազոտվող պացիենտն ի վիճակի չէ ինքնուրույն ստորագրելու) ստորագրության առկայությունը սույն թերթիկի վերջում նշանակում է, որ հետազոտվող կամ նրա շահերը ներկայացնող քաղաքացին վերոհիշյալի հետ ծանոթացել է: |
Ստորագրություն Անուն Ազգանուն Ամսաթիվ
Այո/Ոչ
1. Ալերգիա դեղորայքի նկատմամբ
2. Կրեատինինի մակարդակը արյան մեջ >1,5 մգ% կամ >130 մկՄ /լ
3. Շաքարային դիաբետ
4. Մետֆորմինի/օգտագործում
5. Կարող եք պահել շնչառությունը
6. Անցել եք երբևէ ռենտգեն-ուրոգրաֆիա /երբ
Tweet
2013-08-14
ԼՈՒՐԵՐ
Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...





