Հայերեն | Русский | English

Բազմաշերտ ՀՏ-անգիոգրաֆիա

Ի՞նչ է ՀՏ-անգիոգրաֆիան:

Համակարգչային տոմոգրաֆային անգիոգրաֆիան, որը նաև կոչվում է ՀՏ-անգիոգրաֆիա (ՀՏԱ), համակարգչային տոմոգրաֆիայի համակցված տեխնոլոգիաները և ավանդական անգիոգրաֆիան իր մեջ միավորող մեթոդ է, որը հնարավորություն է տալիս անոթների մանրակրկիտ պատկերներ ստանալ հետաքրքրող անատոմիական հատվածներում (սքանավորման հատվածում):

Կոնտրաստավորմամբ համակարգչային

Կոնտրաստավորմամբ համակարգչային տոմոգրաֆիան պահանջված է բժշկության բոլոր ճյուղերում` վիրաբուժական և թերապևտիկ պրակտիկայում:

Ի տարբերություն բնական (նատիվ, առանց կոնտրաստավորման) տոմոգրաֆիայի, ռենտգենակոնտրաստային նյութի ներմուծմամբ հետազոտությունը թույլ է տալիս հստակ նկարագրել փափուկ հյուսվածքների վիճակը, զարկերակային և երակային անոթների համակարգչային տոմոգրաֆիա իրականացնել՝ հետազոտելով դեպի օրգան-համակարգերն ու վերջույթներն արյուն մատակարարող անոթները:

Կոնտրաստային նյութի կիրառումը հնարավորություն է տալիս նաև անուղղակիորեն ուսումնասիրել ավշային համակարգը, նպատակայնորեն հետազոտել որևէ պարենխիմատոզ օրգանի պերֆուզիան:

Կոնտրաստավորմամբ ՀՏ տեսակները

Գոյություն ունեն կոնտրաստային նյութի ներմուծման մի քանի միջոցներ, որոնցից կախված են հետազոտության արդյունքը և որակը: Նրանց թվում են.

  սովորական ներերակային ներմուծում,
  արագ (բոլյուսային) ներերակային ներմուծում,
  ներքին ընդունում (պերօրալ):


Կոնտրաստային նյութի ներքին եղանակով ընդունմամբ ՀՏ

Կոնտրաստային նյութի ներքին ընդունմամբ եղանակը կիրառվում է առավելապես ստամոքսաղիքային տրակտի տարբեր բաժինների, որովայնային խոռոչի և փոքր կոնքի օրգանների ընդհանուր հետազոտության ժամանակ:

Կոնտրաստային նյութի ներերակային ներմուծմամբ ՀՏ

Կոնտրաստային նյութի սովորական ներերակային ներմուծումն ավելի քիչ տեղեկատվական է, սակայն՝ համեմատած ժամանակակից բոլյուսային ներերակային ներմուծման հետ, ավելի հեշտ  ու խնայողական է:

 Ներերակային բոլյուսային կոնտրաստավորում

 Կոնտրաստային նյութի բոլյուսային ներերակային ներմուծման մեթոդն ամբողջովին մեխանիզացված է և ուղղակիորեն իրականացվում է պարուրային համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ: Այցելուի  դաստակային երակում նախապես ինտրոդյուսեր (փականով ներերակային կատետոր) է տեղադրվում:

Համակարգչային տոմոգրաֆիայի իրականացման ընթացքում հատուկ դոզատորի օգնությամբ կոնտրաստային նյութի ստերիլ լուծույթը երակի մեջ է հայտնվում որոշակի արագությամբ և ճնշմամբ: Սրտից հետազոտվող օրգանի հեռու գտնվելուց է կախված գրանցման ժամանակը:

Համակարգչային ախտորոշման մասնագետը կողմնորոշվում է այս կամ այն անոթում կոնտրաստային նյութի տարածման ժամկետով, և հետազոտությունն իրականացվում է որոշակի խիստ ժամանակահատվածում:

Կոնտրաստավորմամբ հետազոտությունների համար յոդ պարունակող ռենտգենակոնտրաստային, առավելապես ջրալուծ նյութեր են օգտագործվում: Ջրալուծ կոնտրաստային նյութերը լինում են իոնային և ոչ իոնային:

Ոչ իոնային կոնտրաստային նյութերը կարող են տալ արժեքավոր տեղեկատվություն՝ միաժամանակ ունենալով կողմնակի երևույթների առաջացման փոքր հավանականություն:

Հենց այս մեթոդն էլ կիրառվում է մեր կլինիկայում:

Կոնտրաստավորումով ՀՏ հակացուցումները

Որոշ դեպքերում կոնտրաստային դեղի ներմուծումից առաջացած ռիսկը գերազանցում է ՀՏ հետազոտության անհրաժեշտությանը:

Այդ պատճառով այցելուի մոտ յոդի, ծովամթերքի նկատմամբ ալերգիայի, շաքարային դիաբետի, բրոնխիալ ասթմայի, սրտի, երիկամների, լյարդի որոշ ծանր հիվանդությունների առկայության դեպքում ՀՏ իրականացման ցուցումները հաստատում են անհատական մոտեցմամբ, իսկ հետազոտության իրականացման անհրաժեշտության պարագայում՝ ցուցաբերում մեծ զգուշություն:

Նախքան կոնտրաստավորմամբ ՀՏ իրականացումը  անհրաժեշտ է ունենալ արյան կենսաքիմիական հետազոտության, լյարդի և երիկամների ֆունկցիայի, ինչպես նաև վահանաձև գեղձի ֆունկցիաների հետազոտության արդյունքները, քանի որ երիկամային և լյարդային անբավարարությունը, հիպերթիրեոզը կոնտրաստային նյութի ներմուծման հիմնական հակացուցումներն են:

Այս ամենն անհրաժեշտ է հաշվի առնել ՀՏ պլանավորման դեպքում:

Մեր կլինիկայում, ինչպես շատ երկրներում, դրան մեծ նշանակություն է տրվում:

 

ԼՈՒՐԵՐ

Տեղեկացնում ենք, որ ս․թ․սեպտեմբերի 1-ին «Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնում կայանալիք պրոֆեսորներ Մաթիաս Պրոկոպի և Միխայել Լանիադոյի մասնակցությամբ սեմինարի գրանցման...

կարդալ ավելին »

Հասունացել է կոնֆլիկտ ոլորտի նախկին գլխավոր մասնագետ, ՀՀ-ում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հիմնադիր Արամ Քոչարյանի և Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիայի...

կարդալ ավելին »