Հայերեն | Русский | English

Փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն

 

Փոքր կոնքի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն

Այս մեթոդի օգնությամբ ախտորոշվում են փոքր կոնքի օրգան­ների հիվանդություններն ու ախտածնությունը: Հետազոտության երկու տեսակ գոյություն ունի՝ կանանց և տղամարդկանց, որոնց հիմքում սեռերի օրգանիզմների միջև տարբերությունն է:

Կանանց կոնքի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն

Իրականացվում են այնպիսի օրգանների հետազոտություն, ինչպիսիք են` արգանդը, ֆալոպյան փողերը, ձվարանները, միզապարկը: Գոյություն ունի այս գործընթացը անցկացնելու երկու եղանակ՝ որովայնային պատի միջով (տրանսաբդոմինալ) և հեշտոցա­յին (տրանսվագինալ):

Անհրա­ժեշտ է դիմել մասնագետի հետևյալ գանգատների և ախտանիշների դեպքում.

  անկանոն դաշտանային ցիկլ, ցիկլի կեսի ընթացքում՝ արյունահոսություն, ցիկլի բացակայություն, շատ քիչ կամ առատ դաշտան, որովայնի ստորին հատվածում ձգող ցավ՝ դաշտանի բացակայության ժամանակ,
  բորբոքային գործընթացի կամ այլ հիվանդությունների առկայության կասկած  (էնդոմետրիոզ, կիստաներ և այլն),
  հակաբեղմնավորիչ դեղամիջոցների կիրառում,
  արգանդի միոմայի կասկած:

 Բացի այդ, ՈւՁՀ կիրառվում է նաև հղիության պլանավորման դեպքում (ֆոլիկուլոմետրիա):

Փոքր կոնքի խոռոչի օրգանների ՈւՁՀ նախապատրաստվելը շատ կարևոր է բժշկի ճիշտ եզրա­կա­ցության համար, այդ պատճառով  հետազոտությունից առաջ անհրաժեշտ է հետևել հետևյալ խորհուրդներին.

  տրանսաբդոմինալ ՈւՁՀ կատարելուց երկու ժամ առաջ անհրաժեշտ է 1.5 լ ջուր խմել և չմիզել,
  տրանսվագինալ ՈւՁՀ, ընդհակառակը, կատարում քիչ լցված միզապարկով,
  հղիության ժամանակ կատարվող ՈւՁՀ-ի ժամանակ միզապարկը միջին լցվածության պետք է լինի (հետազոտությունից 1 ժամ առաջ 1-2 բաժակ ջուր խմել),
  աղիներում գազերի կուտակումից խուսափելու համար ցանկալի է հետազոտությունից առաջ 2-3 օր  հրաժար­վել գազ առաջացնող մթերքներից,
  ֆոլիկուլոմետրիան բաժանվում է ըստ ցիկլի՝ 5, 9, 11-14, 15 օրերի:

Առողջ և լիարժեք կյանքով ապրելու համար ցանկացած կին առնվազն տարին մեկ անգամ պետք է կատարի փոքր կոնքի խոռոչի օրգանների ՈՒՁՀ:

Տղամարդկանց փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն

Տվյալ հետազոտությունը մեծ նշանակություն ունի՝ պարզելու և գնահատելու տղամարդկանց առողջական վիճակը: Այն իրականացվում է՝ պարզելու միզապարկի, շագանակագեղձի, սերմնապարկերի հիվանդությունների առկայությունը: Քառասունն անց տղամարդիկ անպայման պետք է կատարեն ՈՒՁՀ ներքոնշյալ դեպքերում.

  ցավեր որովայնի ստորին հատվածում, սերմնապարկերում, ուղիղ աղիքում,
  միզելու հետ կապված խնդիրներ,
  մեզում, սերմնահեղուկում արյան առկայություն,
  փոքր կոնքի հատվածում երիկամային սուր ցավեր,
  շագանակագեղձի, միզապարկի որևէ հիվանդության կամ քաղցկեղի կասկած,
  անպտղություն, էրեկցիայի խանգարումներ:



 

 

0000-00-00

ԼՈՒՐԵՐ

«Մե´կ էլ ,մե´կ էլ մի զարկ տվեք․․․»    Հակոբ Հակոբյան                                               Հիվանդին հաճախորդի, իսկ բժշկին սպասարկողի վերածելը գերխնդիր է: Դա շատ կարևոր է, քանի որ այդ դեպքում նրանց միջև պարբերաբար կծագեն նման փոխհարաբերություններին բնորոշ...

կարդալ ավելին »

Առողջապահության նախարարությունից ստացանք ցուցում դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը։ Զուգադիպություն է...

կարդալ ավելին »