Որովայնի համապարփակ ՄՌՏ
Ներքին օրգանների ՄՌՏ
ՄՌՏ թույլ է տալիս մարմնի ցանկացած հատվածի սքանավորում իրականացնել, ինչի արդյունքում ստացված պատկերներն առանձնանում են իրենց առավելագույն մանրամասնությամբ: Դրանց հիման վրա կարելի է բացահայտել ախտաբանական գործընթացների առկայությունը և սահմանել հիվանդության փուլը, որպեսզի հնարավոր լինի հիվանդին ճիշտ և ճիշտ ժամանակին բուժում նշանակել:
Ներքին օրգանների ՄՌՏ ցուցումները
Ներքին օրգանների ՄՌՏ անցկացնելու համար ցուցումներ կարող են լինել առնվազն մի քանի տասնյակ ախտաբանական վիճակներ: Տոմոգրաֆիան կիրառվում է որևէ խախտման բացահայտման, հիվանդության զարգացման դինամիկայի գնահատման, անցկացվող բուժման (կոնսերվատիվ, վիրահատական) արդյունքների վերահսկման և առողջացման փաստի հաստատման անհրաժեշտության դեպքում:
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան կիրառվում է
![]() |
որովայնի խոռոչի օրգանների, | |
![]() |
փոքր կոնքի օրգանների, | |
![]() |
արտաորովայնային օրգանների, | |
![]() |
լեղամուղ համակարգի օրգանների հիվանդությունների դեպքում: |
Որովայնային խոռոչի օրգանների ՄՌՏ
Որովայնի խոռոչում բազմաթիվ օրգաններ են տեղակայված, որոնք հաճախ ախտահարվում են տարբեր ախտաբանական գործընթացներով՝ բորբոքայինից մինչև ուռուցքային: Որոշ դեպքերում ո՛չ կլինիկական ախտանշանները, ո՛չ սովորական ախտորոշիչ հետազոտությունները բժիշկներին չեն կարող օգնել միանշանակորեն ախտորոշում իրականացնել: Այսպիսի դեպքերում խորհուրդ է տրվում ՄՌՏ հետազոտություն:
Որովայնային խոռոչի օրգանների ՄՌՏ ցուցումները.
![]() |
լյարդի հիվանդություններ. հեպատիտ, ցիռոզ, ուռուցքներ, մետաստազներ, ճարպային դիստրոֆիա, | |
![]() |
ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ. կիստաներ, ներագոյացություններ, բորբոքումներ, | |
![]() |
լեղամուղ համակարգի ախտահարումներ. նեղացումներ, անկանոն զարգացում, խոլեցիստիտ, | |
![]() |
որովայնի փակ վնասվածքներ, | |
![]() |
լյարդի և փայծաղի անհայտ ծագման մեծացումներ, | |
![]() |
ավշային հանգույցների չափսերի մեծացում, դրանցում մետաստազների առկայության որոնում, | |
![]() |
որովայնային խոռոչի օրգանների արյան շրջանառության խանգարումներ, անոթների անոմալիաներ, | |
![]() |
որովայնային խոռոչի աբսցեսներ, | |
![]() |
այլ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների ճշգրտում: |
Արտաորովայնային օրգանների ՄՌՏ
Արտաորովայնային տարածության սահմաններում համեմատաբար քիչ օրգաններ և այլ կարևոր անատոմիական կառույցներ են գտնվում: Դրանցից են՝ երիկամները, մակերիկամները, պարանևֆրալ ճարպային հյուսվածքը, որտեղ կարող են ախտաբանական գործընթացներ առաջանալ (անկանոն զարգացում, հիվանդություններ, վնասվածքներ), և դրանց ճշգրիտ ախտորոշումը սովորական մեթոդներով ոչ միշտ է հաջողվում: Այդ պատճառով մի շարք դեպքերում մասնագետները հետազոտությունների կատարելագործված մեթոդներ են նշանակում, օրինակ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:
Արտաորովայնային օրգանների ՄՌՏ ցուցումները
![]() |
երիկամների և դրանց անոթների անկանոն զարգացում (ֆիբրոմկանային դիսպլազիա, երիկամի կրկնապատկում, Ֆրոյլի համախտանիշ և այլն), | |
![]() |
երիկամի կամ մակերիկամի ուռուցքի կասկածներ, | |
![]() |
երիկամների կիստաներ, | |
![]() |
վնասվածքներ և հետվնասվածքային փոփոխություններ, | |
![]() |
ՈՒՁՀ և հետազոտման այլ մեթոդների արդյունքների ճշգրտում: |
Tweet
ԼՈՒՐԵՐ
