Գլխուղեղի միաշերտ սպիրալային համակարգչային տոմոգրաֆիա
Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) գանգի ոսկրերի, ատամների, շուրջքթային խոռոչների, ակնագնդի պարունակության, ուղեղի մասին շատ տեղեկություններ ստանալու հնարավորություն է տալիս: Գրեթե բոլոր ախտաբանական գործընթացները, որոնք այս օրգաններում կարող են զարգանալ, հեշտությամբ հայտնաբերվում են ՀՏ կատարելու ճանապարհով:
Որպես կանոն, հետազոտությունը կատարվում է ռենտգենից և այլ հետազոտություններից հետո, որոնք հնարավորություն են տալիս մոտավոր որոշել ախտաբանական գործընթացի տեղը և դրա ծագման մասին ենթադրություններ կատարել: Նախկինում իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքներն անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ, քանի որ գլխի ՀՏ կատարելու ժամանակ դա կօգնի ճիշտ կառուցել հետազոտման սխեման և, արդյունքները նկարագրելիս, անհրաժեշտ շեշտադրումներ կատարել:
Գլխուղեղի ՀՏ ցուցումները.
|
գանգատուփի ոսկրերի կոտրվածքի կասկածներ, |
|
փափուկ հյուսվածքների, գլխուղեղի վնասումներով, հեմատոմայի առաջացմամբ գանգաուղեղային վնասվածքներ, |
|
գլխացավերի անհայտ պատճառներ, հատկապես այլ հետազոտությունների նորմալ արդյունքերի ժամանակ, |
|
գլխուղեղի անոթային ախտահարումների կասկածներ, |
|
տարբեր ծագման ներգանգային արյունազեղումներ, |
|
ուղեղի այտուց, |
|
գլխուղեղի կաթվածի ենթադրություններ, |
|
ուղեղի և գլխի հյուսվածքների ուռուցքներ, |
|
ուղեղի կիստաներ, |
|
ծնոտի հետազոտության անհրաժեշտություններ՝ ատամնաբույժի կամ օրթոդոնտի մոտ բուժում անցնելուց առաջ, |
|
հիդրոցեֆալիա, |
|
ակնագնդի վիճակի գնահատում: |
Tweet Հեղինակ: Տիգրան Ապիկյան Ժիրայրովիչ Աղբյուրը:
ԼՈՒՐԵՐ
