Հայերեն | Русский | English

Համակարգչային տոմոգրաֆիա (իրազեկման թերթիկ)

Հետազոտվող քաղաքացու իրազեկման թերթիկ

Հակացուցումներ հետազոտության նկատմամբ.

Հակացուցումներ, որոնց դեպքում հետազոտությունը չի կարող կատարվել.

      150 կգ և ավելի քաշ ունեցող հիվանդների դեպքում:


Հարաբերական հակացուցումներ.

    հղիություն,
    ապլաստիկ կամ հիպոպլաստիկ անեմիա, ագրանուլոցիտոզ, թրոմբոցիտոպենիա (հակացուցված է մեկ անատոմիական տեղակայումից ավելի հետազոտություն),
    ճառագայթային հիվանդություն (հակացուցված է մեկ անատոմիական տեղակայումից ավելի հետազոտություն),
    վախ փակ տարածությունից (կլաուստրոֆոբիա),
    հիվանդի անկառավարելի վարքագիծ, նեյրոգեն ակամա շարժումներ,
    տարբեր պատճառականության սպաստիկ հազ,
    երեխաների հետազոտության դեպքում (առանց սեդացիա),
    հիվանդի ընդհանուր ծանր վիճակ:

Հակացուցումներ կոնտրաստավորումով հետազոտությունների դեպքում.

    արյան մեջ կրեատինինի քանակը >1,5 մգ% կամ >130 մկՄ /լ
    եթե վերջին 72 ժամվա ընթացքում կրկնվում է կոնտրաստավորումով հետազոտությունը,
    հետևյալ դեղերի ընդունում. մետֆորմին, որոշ միզամուղներ և հակաբիոտիկներ, բետա պաշարիչներ, ՈՍՀԲ, քիմիոթերապիա,
    շոկ և ջրազրկում,
    վահանագեղձի քաղցկեղ,
    միելոմային հիվանդություն,
    յոդի հանդեպ ալերգիա,
    թիրեոտոքսիկոզ,
    սրտանոթային անբավարարություն:

 

Ստորագրություն Անուն Ազգանուն Ամսաթիվ

Այո/Ոչ
1. Ալերգիա դեղորայքի նկատմամբ
2. Կրեատինինի մակարդակը արյան մեջ >1,5 մգ% կամ >130 մկՄ /լ
3. Շաքարային դիաբետ
4. Մետֆորմինի/օգտագործում
5. Կարող եք պահել շնչառությունը
6. Անցել եք երբևէ ռենտգեն-ուրոգրաֆիա /երբ

 

2013-08-14

ԼՈՒՐԵՐ

Կորոնովիրուսի աշխարհավարակի պայմաններում ԿՏ և ՄՌՏ հետազոտություններ իրականացնող բուժկենտրոնների համար, որոնք շուտով պետք է...

կարդալ ավելին »