Հոդերի միաշերտ սպիրալային համակարգչային տոմոգրաֆիա
Հոդերի ՀՏ
Հոդերի համակարգչային տոմոգրաֆիան մեծ կիրառություն է ստանում հատկապես խոշոր, բարդ հոդերի (ծնկային, կոնքազդրային, արմնկային) հետազոտության ժամանակ: Բացի այդ, կարող են հետազոտվել ձեռքի, դաստակի, ոտնաթաթի և սրունքի հոդերը:
Շերտավոր սքանավորում կատարելու և բարձր որակի նկարներ ստանալու հնարավորությունը, սարքի մեծ թույլատրելիության հնարավորությունները և պատկերի դետալային մեծացման բազմաթիվ միջոցների առկայությունը ստեղծում են բոլոր նախադրյալները, որպեսզի ոսկրերի և հոդերի համակարգչային տոմոգրաֆիան դրանց ախտաորոշման լավագույն տարբերակներից մեկը համարվի:
Ոսկրերի և հոդերի ՀՏ ցուցումները
![]() |
Կմախքի ցանկացած վնասվածքներ (հնարավոր բոլոր տեսակի կոտրվածքներ` տեղաշարժմամբ և առանց տեղաշարժման, հոդախախտումներ և այլն), | |
![]() |
հոդերի բորբոքային, դեգեներատիվ և այլ ախտահարումներ, | |
![]() |
արյունաստեղծ հյուսվածքի ախտահարում, | |
![]() |
օստեոմիելիտ, | |
![]() |
ոսկրային և աճառային հյուսվածքների ուռուցքներ, շրջակա հյուսվածքներից ոսկրային և աճառային հյուսվածքի վրա տեղափոխված ուռուցքներ, | |
![]() |
ոսկրերում մետաստազներ, | |
![]() |
ոսկրերի տուբերկուլյոզ, | |
![]() |
օստեոպորոզ, | |
![]() |
անոմալիաներ: |
ԼՈՒՐԵՐ
