Ստորին վերջույթների զարկերակների և երակների դուպլեքս հետազոտություն
Ստորին վերջույթների ուլտրաձայնային ախտորոշումը տարբերվում է սովորական ուլտրաձայնային հետազոտությունից, քանի որ այն ուսումնասիրում է նաև անոթներում արյան հոսքի առանձնահատկությունները (արագությունը, խտությունը և այլն): Դուպլեքս հետազոտությունը համատեղում է երկու ուլտրաձայնային հետազոտություն.
- ավանդական ուլտրաձայնային հետազոտությունը,
- դոպլեր հետազոտությունը:
Սա հնարավորություն է տալիս ստանալ տվյալներ արյան անոթների կառուցվածքի, ինչպես նաեւ արյան հոսքի վերաբերյալ:
Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության միջոցով կարելի է ախտորոշել ներքին օրգանների տարբեր ախտաբանություններ.
![]() |
աթերոսկլերոտիկ թիթեղիներ (atherosclerotic plaques), | |
![]() |
անոթային անևրիզմաներ(aneurisma), | |
![]() |
խորանիստ երակների թրոմբոզ (thrombosis), | |
![]() |
հետթրոմբոտիկ համախտանիշ, | |
![]() |
երակների վարիկոզ լայնացումներ (varicose veins), | |
![]() |
երակային աստղիկներ (spider veins), | |
![]() |
ծնկան հոդի ախտաբանություններ, |
Հաճախ բժիշկն ուղարկում է ստորին վերջույթների երակների դուպլեքս հետազոտության հետևյալ ախտանշանների դեպքում.
![]() |
ոտքերում ծանրության զգացողություն, | |
![]() |
ոտքերի թմրածություն և այտուցվածություն, | |
![]() |
ոտքերում ցավային զգացողություններ, | |
![]() |
հետթրոմբոտիկ համախտանիշ, | |
![]() |
ոտքերի գունատություն կամ երակային բարձիկների առկայություն, | |
![]() |
վիրահատական միջամտությունից առաջ: |
Tweet
2018-06-06
ԼՈՒՐԵՐ
