Ստորին վերջույթների զարկերակների և երակների դուպլեքս հետազոտություն
Ստորին վերջույթների ուլտրաձայնային ախտորոշումը տարբերվում է սովորական ուլտրաձայնային հետազոտությունից, քանի որ այն ուսումնասիրում է նաև անոթներում արյան հոսքի առանձնահատկությունները (արագությունը, հոսքի ձևը և այլն):
Դուպլեքս հետազոտությունը համատեղում է երկու ուլտրաձայնային հետազոտություն.
| ավանդական ուլտրաձայնային հետազոտությունը, | ||
| դոպլեր հետազոտությունը: |
Սա հնարավորություն է տալիս ստանալ տվյալներ արյան անոթների կառուցվածքի, ինչպես նաև արյան հոսքի վերաբերյալ:
Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության միջոցով կարելի է ախտորոշել.
| ներքին օրգանների տարբեր ախտաբանություններ, | ||
| աթերոսկլերոտիկ թիթեղիներ, | ||
| անոթային անևրիզմաներ, | ||
| խորանիստ երակների թրոմբոզ, | ||
| հետթրոմբոտիկ համախտանիշը, | ||
| երակների վարիկոզ լայնացումներ, | ||
| Տելեանգիոէկտազիաներ (անոթային աստղիկներ), | ||
| ծնկան հոդի ախտաբանություններ։ |
Հաճախ բժիշկն ուղեգրում է ստորին վերջույթների երակների դուպլեքս հետազոտության հետևյալ ախտանշանների դեպքում.
| ոտքերում ծանրության զգացողություն, | ||
| ոտքերի թմրածություն և այտուցվածություն, | ||
| ոտքերում ցավային զգացողություններ, | ||
| հետթրոմբոտիկ համախտանիշ, | ||
| վիրահատական միջամտությունից առաջ: |
2022-05-04
ԼՈՒՐԵՐ
Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն...
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների...





