Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն
Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն
Վահանագեղձը նյութափոխանակության մեջ ունի մեծ դերակատարում: Շատ մարդիկ տառապում են վահանաձև գեղձի հիվանդություններով, բայց նույնիսկ չեն էլ կասկածում դրա մասին: ՈՒՁՀ շնորհիվ հնարավոր է պարզել վահանաձև գեղձի գործունեության խանգարումները, բացահայտել նորագոյացությունները, բորբոքային գործընթացները, գեղձի կառուցվածքային փոփոխությունները:
Երբ կատարել ուլտրաձայնային հետազոտություն
Հիվանդության հիմնական ցուցանիշներն են՝
![]() |
հոգնածությունը կամ անտարբերությունը (ապաթիա), | |
![]() |
թմրածությունը, | |
![]() |
քնկոտությունը, | |
![]() |
թուլությունը, | |
![]() |
ճարպակալումը, | |
![]() |
մաշկի չորությունը, | |
![]() |
դեմքի այտուցվածությունը, | |
![]() |
եղունգների փխրունությունը |
կամ՝
![]() |
տրամադրության անկումը, | |
![]() |
հյուծվածությունը, | |
![]() |
դյուրագրգռությունը, | |
![]() |
սրտի կծկման հաճախականության բարձրացումը: |
Վահանաձև գեղձի ՈւՁՀ կատարելու համար հատուկ նախապատրաստում չի պահանջվում:
Այս հետազոտությանը պետք է դիմեն մարդիկ, որոնց աշխատանքը մասնագիտական վտանգ է պարունակում, այդ թվում նաև՝ համակարգչի առջև աշխատանքը: Դա վերաբերում է նաև անձանց, ովքեր ընդունում են հորմոն պարունակող դեղամիջոցներ, չունեն բարենպաստ ժառանգական պատմություն:
Tweet
ԼՈՒՐԵՐ
