Կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն
Կաթնագեղձերի և հարակից ավշային հանգույցների ուլտրաձայնային հետազոտություն
Կաթնագեղձերի ուլտրաձայնային հետազոտությունը (ավշային հանգույցների ուսումնասիրման հետ միասին) կրծքագեղձի ախտահարումների՝ բարորակ և չարորակ նորագոյացությունների, բորբոքային գործընթացների և այլ հիվանդությունների ախտորոշման խոստումնալից եղանակներից է:
Կաթնագեղձերի որակյալ և լիարժեք ՈւՁՀ կատարելու համար համապատասխան, և, ամենակարևորը, ժամանակակից սարքավորումներ են անհրաժեշտ:
Վերջին սերնդի ուլտրաձայնային սարքավորումները մասնագիտացված փոքր չափսերով, բարձրորակ, 7,5-15 ՄՀց հաճախականությամբ և դինամիկ ֆոկուսավորմամբ տվիչներ ունեն, որոնք իրենց մեջ միավորում են թույլատրող հնարավորության բարձրակարգ և լավագույն տարբերակում՝ ստացվող պատկերի հատիկավորման նվազման պայմաններում:
Ազդանշանային դոպլերոգրաֆիայի, գունավոր դոպլերային նկարահանման, ինչպես նաև դոպլերոգրաֆիայի կիրառումը թույլ է տալիս ավելի բարձրացնել ՈւՁՀ ճշգրտության աստիճանը:
Որպես կանոն՝ ուլտրաձայնային ախտորոշումը հետևյալ դեպքերում է նշանակվում.
![]() |
շոշափման և ռենտգեն նկարահանման արդյունքում նորագոյացությունների բացահայտման դեպքում՝ դրանց տարբերակման նպատակով, | |
![]() |
կաթնագեղձերի ոչ նորմալ խտության դեպքում, | |
![]() |
հղիների և կերակրող մայրերի մոտ հիվանդությունների կանխարգելման համար, | |
![]() |
մինչև 30 տարեկան կանանց կանխարգելիչ հետազոտությունների շրջանակներում, | |
![]() |
երեխաների և դեռահասների մոտ ախտանիշների և հիվանդությունների առկայության կասկածների դեպքում, | |
![]() |
կաթնագեղձերի սուր բորբոքային հիվանդությունների կամ վնասվածքների դեպքում, | |
![]() |
պլաստիկ վիրահատություններից, ինչպես նաև սիլիկոնե իմպլանտներ տեղադրելուց հետո կաթնագեղձերի վիճակի գնահատման շրջանակներում, | |
![]() |
կաթնագեղձերում և դրան շրջապատող հյուսվածքներում կասկածելի նորագոյացությունների բիոպսիայի ժամանակ՝ ուլտրաձայնային վերահսկման նպատակով, | |
![]() |
տղամարդկանց մոտ կաթնագեղձերի զարգացման ախտաբանական շեղումների ժամանակ կատարվող հետազոտությունների շրջանակներում, | |
![]() |
խտացումների ախտորոշման համար, որոնց պատճառներն անհայտ են: |
Բացի այդ, ՈՒՁՀ նշանակվում է դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց և ռենտգեն նկարահանման եզրակացության երկիմաստության դեպքում՝ որպես լրացուցիչ հետազոտություն:
ԼՈՒՐԵՐ
