Սրտաբանի խորհրդատվություն
Սրտաբանին հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս է ախտորոշվում զարկերակային հիպերտենզիան
Զարկերակային հիպերտենզիան կլինիկական- ախտաբանական համախտանիշ է, բնորոշվում է զարկերակային ճնշման կայուն քրոնիկ բարձրացումով 140/90մմ.ս.ս.-ից բարձր: Ախտորոշվում է, եթե մեկ շաբաթ ընդմիջումով նվազագույնը երկու այցերի ժամանակ, յուրաքանչյուր այցի ժամանակ նվազագույնը 5 րոպե ընդմիջումով և երկու ձեռքերին կատարված նվազագույնը երկու չափումների արդյունքում ստացված Զ/Ճ միջինը ≥140/90մմ.ս.ս.:
Զարկերակային հիպերտենզիայի ռիսկի գործոններն են
![]() |
Ժառանգականություն | |
![]() |
Հիպոդինամիան (ֆիզիկական ակտիվության սահմանափակում) | |
![]() |
Դիսլիպիդեմիան |
|
ԸՆԴ ԽՍ > 5.0մմոլ/լ (190մգ/դլ) |
||
![]() |
Որովայնային ճարպակալում (որովայնի շրջագիծ տղ. > 102սմ, կ. > 88սմ) |
|
![]() |
Տարիք (տղ. > 55տ., կ. > 65տ.) |
|
![]() |
Ծխել |
|
![]() |
Աղի (մարդու օրեկան դոզան 3.5-4գ) և ալկոհոլի չարաշահում |
|
![]() |
Ca-ի և Mg-ի դեֆիցիտ |
Հետազոտության ցուցումները:
![]() |
վերջույթների այտուցվածությունը | |
![]() |
վերջույթների թմրածությունը | |
![]() |
ձեռքերի քրտնոտությունը | |
![]() |
ցավի զգացողությունը վերին վերջույթներում ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգիստ ժամանակ | |
![]() |
մաշկի փոփոխությունները (գունատություն, կարմրություն, հիպերպիգմենտացիա, չապաքինվող խոցեր) | |
![]() |
երակների վարիկոզ լայնացումները | |
![]() |
տրոմբոզի կամ էմբոլիայի առկայությունը պացիենտի հիվանդության պատմության նկարագրում | |
![]() |
վերին վերջույթների անոթների վրա վիրաբուժական միջամտությունները | |
![]() |
հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը | |
![]() |
վնասվածքները |
Գանգատներ
- Գլխացավ-առաջին և հիմնական գանգատը է, որը առաջանում է երեկոյան և վաղ առավոտյան: Ցավը ոչ ինտենսիվ է, հիվանդների մոտ ընկալվում է որպես ծանրության զգացում ծոծրակի շրջանում: Հաճախ ցավը ուժեղանում է հազի, կռանալու ժամանակ: Ցավի մեկ այլ տեսակ պայմանավորված է ներգանգային ճնշման բարձրացումով (գլխապտույտ, հիշողության խանգարում, աղմուկ ականջներում):
- Ցավ կրծքավանդակում- որը տեղակայված է սրտի գագաթի շրջանում, առաջանում է հանգստի, էմոցիոնալ լարվածության ժամանակ, սովորաբար չի առաջանում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, տևում է երկար, չի անցնում նիտրոգլիցերինից:
- հևոց (պայմանավորված ձախ փորոքային անբավարարությամբ), հոգնածություն, այտուց
Թիրախ օրգաններն են-սիրտ, գլխուղեղ, երիկամներ, անոթներ
Բուժում-կենսակերպի փոփոխություն + դեղորայքային բուժում
![]() |
Քաշի 10կգ իջեցնելու դեպքում`5-10մմ.ս.ս. | |
![]() |
Միջերկրածովյան դիիետայի դեպքում` 8-14մմ.ս.ս. | |
![]() |
Կերակրի աղի սահմանապակման դեպքում` 2-8մմ.ս.ս. | |
![]() |
Ֆիզիկական ակտիվության բարձրացման դեպքում` 4-9մմ.ս.ս. | |
![]() |
Ալկոհոլի սահմանափակման դեպքում `2-4մմ.ս.ս. |
Այսպիսով կենսակերպի ադեկվատ փոփոխության դեպքում հնարավոր է Զ/Ճ նվազում 21-47մմ.ս.ս.:
Tweet Աղբյուրը:ԼՈՒՐԵՐ
